«Ժողովուրդ»․ Օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ. ինչ են նախապատրաստել քաղաքացիները

«Ժողովուրդ»․ Օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ. ինչ են նախապատրաստել քաղաքացիները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին տեղեկության հրապարակումից հետո քաղաքացիները սկսել են շատ ակտիվ նախապատրաստվել դրան: Մասնավորապես քաղաքացիներից շատերը վարչապետ Փաշինյանին ուղղված նամակներ են պատրաստել եւ նրանք ձգտելու են այդ օրը նամակները փոխանցել նրան: Ենթադրվում է՝ այդ նամակներում մեծամասամբ անձնական խնդրանքներ են լինելու, եւ ակնկալիքներ, որ Փաշինյանը կլուծի իրենց խնդիրները: Բացի այդ` արդեն իսկ ինքնաբուխ ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք այդ օրը պետք է տարբեր վայրերից երթով հասնեն հրապարակ՝ միանալու հանրահավաքի մասնակիցների հոծ բազմությանը»:



_Ավելի մանրամասն օրաթերթի այսօրվա համարում_