Բա կոռուպցիան հո պոզով-պոչով մեծ կենդանի չէ, էս է կոռուպցիան
Ժամանակին ներկա իշխանության ներկայացուցիչները պահանջում էին, որ օրինակ «Երևան» հիմնադրամի նվիրատուները բաց և թափանցիկ լինեն, մատնանշում էին այնտեղ կոռուպցիոն ռիսկեր, իսկ այսօր իշխող ՔՊ-ի դեպքում 525 անանուն նվիրատուներ են ի հայտ եկել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցության հետ ուղիղ կապ ունեցող կոռուպցիոն խոշոր բացահայտումների մասով առ այսօր որևէ բացահայտում և իրավական գործընթաց տեղի չի ունեցել: Այս մասին այսօր ԱԺ-ում «Երևանը և կոռուպցիան» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Մի կողմից գործարարը նվիրատվություն է իրականացնում ՔՊ-ին, մյուս կողմից պետությունից հստակ աջակցություն ստանում,օրինակ «Երեմյանների» ընկերությունը, որ խելացի գոմեր են կառուցում պետական աջակցությամբ՝ խոշոր նվիրատվություն կատարելով ՔՊ հիմնդրամին։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ բա կոռուպցիան հո պոզով-պոչով մեծ կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է»,- ասել է նա:
Կարծիքներ