Քանդակագործների ոչ ֆորմալ ակումբ` Գյումրիում (լուսանկարներ, տեսանյութ)

Քանդակագործների ոչ ֆորմալ ակումբ` Գյումրիում (լուսանկարներ, տեսանյութ)
Գյումրիում կայացավ «Կյանքը ափի մեջ» ցուցահանդեսը, որը նախաձեռնել էին գյումրեցի երիտասարդ քանդակագործները, ովքեր այս ցուցահանդեսի բացմամբ ցանկանում էին ազդարարել Գյումրեցի երիտասարդ քանդակագործների ակումբ՝ ոչ ֆորմալ խմբի ստեղծումը: Ոչ ֆորմալ խմբի կազմում այսօր ներառված է 6 երիտասարդ քանդակագործ: «Կյանքը ափի մեջ»ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները հիմնականում ներկայացնում են արվեստագետների ընկալումները կյանքի տարբեր դրսևորումներում` սկսած հուզական աշխարհից մինչև վերացական փիլիսոփակայան մտորումներ ու կյանքի պրակտիկ արտացոլումներ:Խմբի անդամ՝ երիտասարդ քանդակագործ Լիանա Մակարյանի խոսքերով խմբի ստեղծման գաղափարը տարիներ առաջ էր առաջացել, նպատակը երիտասարդ քանդակագործների խնդիրները վեր հանելն է:



Խումբը ընդլայնվելու միտում ունի:«Խմբի հիմնական նպատակն է քանդակագործությունն արվեստի մյուս ճյուղերից առանձնացնել: Պատճառն այն է, որ քանդակագործներն ունեն ներկայանալու խնդիր, թե տեխնիկական առումով, թե մյուս» -նշում է քանդակագործը:



Մանրամասները՝ տեսանյութում