«Հրապարակ»․ Օրենքը սխալ է մեկնաբանվել

«Հրապարակ»․ Օրենքը սխալ է մեկնաբանվել
Ռոբերտ Քոչարյանին երեկ վերաքննիչ քրեական դատարանն ազատ արձակեց՝ արձանագրելով, որ նա օգտվում է ՀՀ նախագահներին վերապահված անձեռնմխելիության իրավունքից, ինչը նշանակում է, որ օրենքը սխալ է մեկնաբանվել կամ ՀՔԾ-ի ու առաջին ատյանի դատարանի կողմից, կա՛մ վերաքննիչի։



Եթե վճռաբեկը մերժի դատախազի բողոքը, կնշանակի՝ վերաքննիչը ճիշտ է։ Թերեւս սա հասկանում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ով վրդովված հայտարարում է․ «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, դատարանի որոշումն ապօրինի է, հույս ունենք՝ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի․․․ Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից»: