«Հրապարակ»․ Աղվան Հովսեփյանի պայմանը․ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը կաջակցի ամեն ինչով

«Հրապարակ»․ Աղվան Հովսեփյանի պայմանը․ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը կաջակցի ամեն ինչով
Լուրեր են շրջում, որ իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, ով քաջատեղյակ է Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի դոսյեներից եւ լավ գիտի, թե ում տակ ինչ կա, ում ինչ գործով կարելի է «բռնել»։



Մեզ ասացին, որ Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել․ նա երաշխիքներ է պահանջել, որ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը նրանց կաջակցի ամեն ինչով։ Մենք փորձեցինք կապ հաստատել պրն Հովսեփյանի հետ, բայց նրա հետ կապի բոլոր հնարավոր միջոցները վերջին օրերին անհասանելի են։



Մեր տեղեկություններով՝ Աղվան Հովսեփյանի նման անձնական անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։