Կարեն Փոլադյանը նշանակվեց Դատական դեպարտամենտի ղեկավար. ով է նա

Կարեն Փոլադյանը նշանակվեց Դատական դեպարտամենտի ղեկավար. ով է նա
Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար: Նման որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհուրդը:



Կարեն Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում:



1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում:



1999-2001թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում, պահեստազորի ավագ:



2001-2003թ.թ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:



2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:



2007-2009թթ. սովորել և ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:



Հեղինակ է 3 գիտական հոդվածների:



Աշխատանքային գործունեություն



2001-2003թթ. - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու:



2003-2004թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:



2004-2005թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:



2005-2007թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ:



2007-2012թթ. - ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ:



2012-2014թթ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:



26.09.2013թ.- 26.03.2014թ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար:



2014թ.-2018թ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:



Անկուսակցական է:



Ամուսնացած է, ունի երկու երեխա: