Մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից

Մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից
Վանաձորում 27-ամյա երիտասարդին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:



Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ին ժամը 20:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Զաքարյան 1 հասցեի մոտ կրակոցի ձայն է լսվել: Նույն օրը՝ ժամը 21:30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ նույն հասցեից բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 27-ամյա մի բնակիչ:



Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:



Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, որսորդական հրացան եւ այլ իրեր:



Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատամատնադրոշմային փորձաքննություններ:



Նախաքննությունը շարունակվում է: