Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը

Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը
Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով: Այս մասին այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը:



Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մկրտչյանի խոսքով, արդեն իսկ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ:



Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին, քանի որ քաղաքացիների անվտանգությունն առաջնային է, եւ ամեն ինչ պետք է բխի հենց իրենց շահերից: