«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 3 օր առաջ կալանավորվածի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 3 օր առաջ կալանավորվածի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այս գիշեր կալանավորներից մեկի դին է հայտնաբերվել:



ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին:



Նշենք, որ Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել օգոստոսի 8-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Հիմնարկում գտնվելու բոլոր 3 օրերին նրա հետ մշտապես աշխատել են հոգեբանները: 2 օր առաջ կալանավորված անձ Վ. Գ.-ն անգամ ինքնավնասում է կատարել, տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել:



Հոգեկան անհավասարակշիռ վիճակից դուրս բերելու համար Վ. Գ.-ին նույնիսկ մոր հետ տեսակցություն է տրամադրվել, սակայն դա էլ իրավիճակը չի շտկել: Այս պահին դեպքի հանգամանքներին ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկում է գտնվում ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը:



Նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է քննություն: