Թուրքական լիրան փլուզվում է ամերիկյան նոր մաքսատուրքերի ֆոնին

Թուրքական լիրան փլուզվում է ամերիկյան նոր մաքսատուրքերի ֆոնին
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց, որ թուրքական պողպատն ու ալյումինը եւս ԱՄՆ ներկրվելու դեպքում կրկնակի անգամ բարձր մաքսատուրքերի քաղաքականությանն են ենթարկվելու, թուրքական լիրան ամերիկան դոլարի հանդեպ պարզապես սկսեց փլուզվել։



Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։



1 դոլարն արդեն գերազանցել է 7 լիրա փոխարժեքը։ Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այն պրոցեսը, որի միջով ներկայումս անցնում է Թուրքիան, կարելի է բացատրել տրամաբանության եւ մակրոտնտեսագիտության տեսանկյունից։ Reuters լրատվական գործակալությունն էլ փոխանցել է, որ պետությունը տնտեսության հանդեպ իր մոտեցումը կտրուկ կփոխի եւ կանցնի արագ դիվերսիֆիկացիայի։



Իր հերթին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դոլարն սկսել է ամրապնդվել լիրայի արժեզրկման ֆոնին։ Նշենք, որ թուրքական պողպատի եւ ալյումինի՝ դեպի ԱՄՆ ներկրման մաքսատուրքը 20 տոկոսից բարձրացել է մինչեւ 50 տոկոսի։ Ելույթ է ունեցել տեղի ունեցածի հետ կապված նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ NTV-ի եթերում նա հայտարարել է, որ Թուրքիան չի պարտվի տնտեսական պատերազմում։