Թաիլանդում գաղտնի ամերիկյան բանտեր են եղել, որտեղ գործել է կտտանքների ենթարկման պրակտիկան

Թաիլանդում գաղտնի ամերիկյան բանտեր են եղել, որտեղ գործել է կտտանքների ենթարկման պրակտիկան
Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է, որ Թաիլանդում գործել է գաղտնի բանտ, որը ղեկավարել է ԿՀՎ ներկայիս ղեկավար Ջինա Հասպելը եւ որտեղ կիրառվել են ջրային եւ այլ կտտանքներ։ Որպես ապացույց իր հրապարակման, NYT-ը ներկայացնում է 2002 թվականով թվագրված եւ փաստագրված դեպքեր։



Այսպես, հրապարակված փաստաթղթերից մեկում, որը թվագրված է 2002 թվականի նոյեմբեր ամսով, պարզ է դառնում, որ ԿՀՎ գործակալները նախազգուշացրել են, որ ձերբակալվել է «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչ, որը պետք է տառապանք կրեր իր խաբերության պատճառով։ Համաձայն հեռագրերի, այդ ժամանակ կայացել է ծնունդով Սաուդյան Արաբիայից Ռահիմ ալ-Նաշիրի հարցաքննությունը։ Ձերբակալման 12-րդ օրը սկսվել են նրա ջրային կտտանքները։ Հեռագրերում նշված են եղել նաեւ ԿՀՎ գործակալների եւ այն բոլոր քննիչների անունները, որոնք կապ են ունեցել այդ ամենի հետ, սակայն հետագայում դրանք ջնջվել են։



Հայտնի է, որ Ալ-Նաշիրին մեղավոր է ճանաչվել 2000 թվականին «Քոուլ» ռազմանավի վրա իրականացված հարձակման հետեւանքով եւ դատապարտվել է մահապատժի։