Թող ստուգեն նաեւ գիտության հողի վրա բանակից ազատվողների ցանկը

Թող ստուգեն նաեւ գիտության հողի վրա բանակից ազատվողների ցանկը
Նախկին եւ ներկա պաշտոնյաների որդիներին բանակ ուղարկելու նոր կառավարության գործելակերպը շատերին է հիացնում: Օրերս այդ գործելակերպից հիացողներից մեկը առաջարկություն արեց՝ խնդրելով այն բարձրաձայնել: Նա նշեց, որ ոչ մականունավոր, սակայն մշտապես վերին էշելոններում գտնվող պաշտոնյաների որդիները եւս չեն ծառայել բանակում, սակայն ազատվել են ոչ թե հիվանդության հողի վրա, այլ՝ գիտության:



Մեր աղբյուրը առաջարկում է, որպեսզի նոր իշխանությունները հատ-հատ ուսումնասիրեն գիտության հողի վրա բանակից ազատվողների ցանկը, պարզեն՝ ինչ արտադրանք են նրանք տվել, ինչով են զբաղվել դրանից հետո: «Վստահ ենք՝ շատ հետաքրքիր փաստեր կհայտնաբերեն, հիմնարկներ կան, որտեղ մեկ-երկու հոգի հազիվ է ծառայել, կարելի է այդտեղից սկսել ուսումնասիրությունը»,-ասաց մեր աղբյուրը: