Քննարկում են, թե Ուկրաինան որ տարածքներն է կորցնելու

Վաշինգտոնը եւ Կիեւը քննարկում են, թե Ուկրաինան որ տարածքներն է պահպանելու իր հսկողության ներքո եւ որ տարածքներն է կորցնելու Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման արդյունքում։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ամերիկա-ուկրաինական քննարկումների օրակարգում են նաեւ Ռուս-Ուկրաինական հակամարտության վերջնական կարգավորման հետ կապված այլ տարրեր եւս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում։
Թրամփը, առանց մանրամասներ ներկայացնելու, ասել է միայն, որ քննարկվում են, թե ով ինչ է ստանալու եւ ինչ է կորցնելու։ Խոսելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը, Թրամփն ասել է, որ այդ հարցի պատասխանը բոլորն էլ գիտեն եւ իմացել են մոտ 40 տարի։
Կարծիքներ