Marvel-ը փորձում է հետ բերել «Գալակտիկայի պահապանների» ռեժիսորին

Marvel-ը փորձում է հետ բերել «Գալակտիկայի պահապանների» ռեժիսորին
Deadline պարբերականը, սեփական աղբյուրներին հղում տալով, գրում է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Marvel Studios եւ Disney ընկերությունների միջեւ, որի նպատակն է, որ ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Հանը վերադառնա եւ իրականացնի «Գալակտիկայի պահապանները 3» ֆիլմի նկարահանման աշխատանքները։



Հրապարակման մեջ նշվում է, որ Marvel ընկերությունը հատկապես ուշադրություն է դարձրել նկարահանման մասնակիցների կարծիքներին, նման որոշում կայացնելիս, իսկ կարծիքների ճնշող մեծամասնությունը եղել են Հանի վերադարձի օգըին։ Թե արդյոք կհաջողվի Հանին հետ բերել նկարահանման հրապարակ դժվար է ասել, սակայն արդեն այսօր պարզ է, որ ֆիլմաշարի նոր սեզոնի հետ կապված կլինեն ձգձգումներ։