Գերմանիան և Իսպանիան փախստականների վերադարձի հարցով եկել են ընդհանուր հայտարարի

Գերմանիան և Իսպանիան փախստականների վերադարձի հարցով եկել են ընդհանուր հայտարարի
Գերմանիան եւ Իսպանիան փախստականների վերադարձի հարցով եկել են ընդհանուր հայտարարի։ Մասնավորապես, ինչպես գրում է The New York Times պարբերականը, կողմերը պայմանավորվել են փախստականների վերադարձի հետ կապված։ Օգոստոսի 11-ից սահմանվող նոր կարգի համաձայն, գերմանական միգրացիոն իշխանությունները իրավունք են ստանում հետ վերադարձնել այն փախստականներին, որոնք Գերմանիա են մուտք գործել Իսպանիայի վրայով։



Այսինքն թե, եթե անձը, որպես փախստական գրանցվել է Իսպանիայում եւ ապա անցել Գերմանիա, ապա նրան 48 ժամի ընթացքում կարող են հետ ուղարկել Իսպանիա։ Վերլուծաբանները նշում են, որ սա ազդարարում է գերմանական միգրացիոն քաղաքականության փոփոխության մասին, որը մեկնարկելով 2015-ին, ավելի քան մեկ միլիոն փախստականների մուտքը Գերմանիա դրական էր ընդունվել կանցլեր Անգելա Մերկելի կողմից։ Պարբերականը նաեւ պարզաբանում է, որ այս փոփոխությամբ է, որ հնարավոր է եղել լուծել գերմանական կառավարության ներսում առաջացած ճգնաժամը, որի պիկը ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերի հրաժարականն էր եղել։