Ռոբերտ Մյուլլերը կհարցաքննի Ասանժի և Թրամփի միջնորդին

Ռոբերտ Մյուլլերը կհարցաքննի Ասանժի և Թրամփի միջնորդին
Ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության գործի հետաքննությունը վարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն առաջիկայում կհարցաքննի Ռենդի Կրեդիկոյին, ով հանդիսացել է միջնորդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի եւ «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի միջեւ։



Այս մասին հայտնում է MSNBC հեռուստատեսությունը։ Բանն այն է, որ նախկին խորհրդական Սթոունը հայտարարել էր, որ Ասանժի հետ կապ է հաստատել միջնորդի միջոցով։ Նշենք, որ իր հերթին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այսպես կոչված ռուսական միջամտության գործում առկա է աննախադեպ կոռուպցիա։