Կոլումբիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Կոլումբիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը
Կոլումբիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը, ինչը Թել-Ավիվը գնահատել է որպես ապտակ ուղղված Իսրայելին։ Իսրայելի ԱԳ նախարարության տարածած հայտաարության մեջ մասնավորապես ասված է, որ Թել-Ավիվի իշխանությունները զարմացած եւ հիասթափված են Բոգոտայի կեցվածքից, որը որդեգրվել է Ռամալայի հետ կապված։



«Խոսքը ապտակի մասին է, որ մեր կարծիքով հավատարիմ դաշնակցից ստացանք եւ որը չի տեղավորվում մեր երկրների եւ ղեկավարների ունեցած սերտ հարաբերությունների տրամաբանությունից»,- Migneews.com-ի փոխանցմամբ ասված է Իսրայելի տարածած հայտարարության մեջ։