Քոչարյանի ունեցվածքը խլել. նրան ընտանյոք արտաքսել. ընթերցողի առաջարկը

Քոչարյանի ունեցվածքը խլել. նրան ընտանյոք արտաքսել. ընթերցողի առաջարկը
Ռոբերտ Քոչարյանին ոչ թե պետք է կալանավորել, այլ պետք է խլել նրա բոլոր բիզնեսները, ունեցվածքը, գումարներ փոխհատուցել Մարտի 1-ին տուժածների հարազատներին, մյուս մասը մուտքագրել պետբյուջե: Նման կարծիք հայտնեց մեր խմբագրություն դիմած ընթերցողը՝ 65-ամյա Սվետլաննան՝ հավաստիացնելով, որ իր տեսակետը կիսում են բազմաթիվ անձինք:



«Ոչ մեկս չենք կասկածում, որ Քոչարյանը մեղավոր է ոչ միայն Մարտի 1-ի համար, այլեւ մի շարք դեպքերի, նրա ձեռքերը արյունոտ են, Փաշինյանն էլ արդեն ապացուցեց, որ կարող է բռնել եւ նստեցնել երկրորդ նախագահին, սակայն ինչ կտա դա մեզ, թող խլեն նրա ընտանիքի ամբողջ ունեցվածքը, որը հաստատ արդար քրտինքով չի վաստակել, մուտքագրեն բյուջեն, փոխհատուցեն մարտի 1-ին տուժածների ընտանիքներին, իսկ Քոչարյանին եւ նրա գերդաստանին առհավետ աքսորեն Հայաստանից: Պարզապես, երկրի, շարքային քաղաքացու սոցիալական վիճակը վատանում է, կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի մարդկանց կյանքը բարելավելու համար, տեսեք՝ ինչքան թանկացումներ են եւ ոչ մի թոշակի, աշխատավարձի բարձրացում»,-ասաց մեր ընթերցողը: