Ռոուհանին Հյուսիսային Կորեային զգուշացրել է ԱՄՆ-ին շատ չվստահել

Ռոուհանին Հյուսիսային Կորեային զգուշացրել է ԱՄՆ-ին շատ չվստահել
Իրանի ԻՀ նախագահ Հասան Ռոուհանին Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ամենեւին կարիք չունի չափազանց վստահելու Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտնում է [The Financial Tribune](https://financialtribune.com/articles/national/91460/rouhani-briefed-on-trump-kim-summit)-ը։



Իր հերթին Լի Յոն Հոն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ կնքված Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում։ «Ամերիկյան գործողությունները վերջին տարիներին հանգեցրին այն բանին, որ ամերիկյան վարչակազմն աշխարհում այլեւս ընկալվում է որպես ոչ հուսալի գործընկեր, որը չի կատարում իր հանձնառությունները»,- ասել է Ռոուհանին։



Ավելի վաղ ԻԻՀ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շատ կզղջա, որ նոր սանկցիաներ է կիրառել ընդդեմ Իրանի։