Ամերիկյան նոր՝ հակառուսական սանկցիաները փոշիացնում են Հելսինկյան հանդիպման արդյունքները․ Բատյուկ

Ամերիկյան նոր՝ հակառուսական սանկցիաները փոշիացնում են Հելսինկյան հանդիպման արդյունքները․ Բատյուկ
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Բատյուկը մեկնաբանել է օրերս ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր սանկցիաները, որոնց հետեւանքով արդեն այսօր ռուբլի-դոլար փոխարժեքը հասել էր 1 դոլար=66 ռուբլի սանդղակին։



Ինչպես փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը, ռուսաստանցի փորձագետն ասել է, որ այդ սանկցիաները առ ոչինչ են դարձնում Հելսինկիում ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերած արդյունքները։ «Քաղաքական առումով դա անխոս բերելու է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը։ Բոլոր դրական ազդակները, որոնք նկատվել էին Հելսինկիում նախագահների հանդիպումից հետո, բնականաբար, ամբողջովին փոշիացվում են»,- ասել է Բատյուկը՝ հավելելով, որ նոր սանկցիաների բացասական քաղաքական հետեւանքները զգացվելու է երկկողմ հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտների վրա՝ բարդացնելով ռուս-ամերիկյան հետագա երկխոսությունը։