ՀՔԾ պետը՝ Հովիկ Աբրահմյանին մեղադրանք առաջադրելու լուրերի մասին

ՀՔԾ պետը՝ Հովիկ Աբրահմյանին մեղադրանք առաջադրելու լուրերի մասին
Կառավարության այսօրվա նիստին ընդառաջ լրագրողները հետաքրքրվեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից՝ թե հնարավո՞ր է արդյոք Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ մեղադրանք առաջադրվի։



ՀՔԾ պետը նշեց, որ նոր անձանց դեմ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել, առաջադրվելու դեպքում կտեղեկացնեն հանրության։



Հիշեցնենք, երեկ՝ օգոստոսի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից [իրականացված](https://www.hraparak.am/posts/5b6b0f9e3c583106c6c87a9a/%D5%B1%D5%A5%D6%80%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%AB%D5%AF-%D5%A1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8-%D5%A1%D5%A1%D5%AE%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%A7-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։