Կադաստրի նոր պետ նշանակվեց․ ով է նա

Կադաստրի նոր պետ նշանակվեց․ ով է նա
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Սարհատ Պետրոսյանին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակելու մասին որոշումը։



Մենք [տեղեկացրել](https://www.hraparak.am/posts/5b6b0b3d3c583106c6c87a98/%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%A4%D5%AB%D6%80-%D5%B3%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BD%D5%BF%D6%80%D5%AB-%D5%BA%D5%A5%D5%BF) էինք, որ նա իրանահայ դաշնակցական Վազրիկ Պետրոսյանի եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նախկին տնօրեն Ռուբինա Ղազարյանի տղան է եւ Վազգեն Մանուկյանի փեսան։



Մասնագիտությամբ ճարտարապետ է։ Սիրահարների այգու հիմնադիրներից է։ Սահրատ Պետրոսյանը բավական ակտիվ է սոցցանցերում, հատկապես՝ Ֆեյսբուքում։ Ժամանակին նա շատ էր քննադատում քաղշիննախարար Նարեկ Սարգսյանին։



Հիշեցնենք, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավարը Մարտին Սարգսյանն էր՝ Շենգավիթի նախկին թաղապետը, որը այդ պաշտոնին նշանակվել էր դեռևս 2014 թվականին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Նա ՀՀԿ-ական էր, Շենգավիթ համայնքի ՀՀԿ խորհրդի նախագահը, ինչպես նաև Առեւտրի պալատի ղեկավարը։