Իսրայելական օդուժը ավելի քան 100 օբյեկտի է հարվածել Գազայում

Իսրայելական օդուժը ավելի քան 100 օբյեկտի է հարվածել Գազայում
Իսրայելական ռազմաօդային ուժերը ավելի քան 100 ռազմավարական նշանակության ռազմական թիրախների են հարվածել Գազայի սեկտորում, ի պատասխան պաղեստինյան գրոհայինների կողմից իսրայելական տարածքների ռմբահարման։



Այս մասին հայտնում է Mignews.com-ը։



Թիրախների շարքում են եղել ռազմական շտաբներ, գետնուղիներ, ռազմամարզական եւ վարժանքների համար նախատեսված ճամբարներ, զինապահեստներ եւ ռազմամթերքի արտադրության արհեստանոցներ։



Նշենք, որ երեկ երեկոյան եւ գիշերվա ընթացքում պաղեստինյան զինյալների կողմից ռմբահարման էր ենթարկվել Իսրայելի տարածքը, ինչից հետո օդ էր բարձրացվել իսրայելական ռազմական օդուժը՝ պատասխան հարված հասցնելու համար։ Նշենք, որ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ պաղեստինյան կողմից Իսրայելի վրա արձակվել է ավելի քան 70 հրթիռ։