Ջուլիան Ասանժն ուսումնասիրում է ռուսական միջամտության գործով ցուցմունք տալու հայցը

Ջուլիան Ասանժն ուսումնասիրում է ռուսական միջամտության գործով ցուցմունք տալու հայցը
Փաստաբան Կարլոս Պովեդան, որը ներկայացնում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերը, պատմել է, որ իր վստահորդին տեղեկացրել է այն մասին, որ ամերիկյան կողմը հայց է ուղարկել, որպեսզի նա ցուցմունք տա ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության գործի շրջանակներում։



Այս մասին հայտնում է CNN-ը։



Փաստաբանը հավելել է, որ եթե Ասանժը որոշի ցուցմունք տալ ռուսական միջամտության գործի շրջանակներում, ապա դա կարող է առաջ բերել Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի անձնական միջամտության հարցը, քանի որ գտնվելով Էկվադորի լոնդոնյան դեսպանատանը՝ Ասանժը զրկված է արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միջոցներից։ «Հաստատում եմ այն, որ ստացվել է ցուցմունք տալու հայցը եւ իրազեկվել պարոն Ասանժին»,- ասել է փաստաբան Պովեդան։