Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են Անահիտ Թարխանյանի թեկնածությունը

Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են Անահիտ Թարխանյանի թեկնածությունը
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու: Այս մասին Թարխանյանն ինքն է տեղեկացրել ֆեյսբուքյան [գրառմամ](https://www.facebook.com/anahit.tarkhanyan?hc_ref=ARTfQz86RLNzsy7KebfxGmg9hVhobR7Y9Fxz5vfQzNa5ztxKl-7GCMLbYVW2-F2WHWs&fref=nf)բ: 



«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ 



Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և բոլոր երևանցիների սպասումները և վստահությունը»,-գրել է նա։