Տիմոշենկոն ամենից ռեյտինգային թեկնածուն է

Տիմոշենկոն ամենից ռեյտինգային թեկնածուն է
Յուլյա Տիմոշենկոն համարվել է 2019-ին Ուկրաինայում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ամենից ռեյտինգային թեկնածուն։ Այս մասին հայտնում է «Рейтинг» վարկանիշային ուսումնասիրությունների կենտրոնը։ Հիշեցնենք, որ Տիմոշենկոն ղեկավարում է «Բատկիվշինա» կուսակցությունը։ Համաձայն հարցման, նրա օգտին իրենց ձայնը տալուն պատրաստ են ուկրաինացիների 17,7 տոկոսը։



Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն զբաղեցնում է միայն 5-րդ հորիզոնականը ռեյտինգային ցանկում, ունենալով 8,3 տոկոս քվե։ Բարձր վարկանիշներ ունեն նաեւ նախկին Պնախաար Անատոլի Գրիցենկոն, 10,7 տոկոս, ինչպես նաեւ «Ընդդիմադիր բլոկ» կուսակցության ղեկավար Յուրի Բոյկոն՝ 8,9 տոկոս քվեներով։ «Ռադիկալ կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն էլ ունի 8,5 տոկոս քվե։



Ուշագրավ է այն, որ ուկրաինացիների 20 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է տալու իր քվեն։ Ի դեպ, նախագահական քարոզարշավի մրցավազքի հակառեյտինգը գլխավորում է գործող նախագահ Պետրո Պորոշենկոն։