Դա կենցաղային հարց է․ Ելենա Ստեպանենկոն իր և Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության մասին

Դա կենցաղային հարց է․ Ելենա Ստեպանենկոն իր և Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության մասին
Ռուս դերասանուհի Ելենա Ստեպանենկոն մեկնաբանել է իր եւ դերասան, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության պրոցեսը։ Ինչպես փոխանցում է «Вести»-ն, Ստեպանենկոն մասնավորապես ասել է, որ ամեն մարդու կյանքում էլ դա կարող է պատահել եւ դա կենցաղային գործ է։ «Ահա, իմ եւ Եվգենիի կյանքում ամուսնալուծություն եղավ։ Դա լրիվ կենցաղային է»,- ասել է Ստեպանենկոն՝ ընդգծելով, որ ամեն բան կլինի դատարանով։



Իր հերթին Եվգենի Պետրոսյանը հույս է հայտնել, որ կպահպանվի իր եւ Ստեպանենկոյի բազմամյա համատեղ ստեղծագործական գործակցությունը։