ՊԵԿ պաշտոնյայի հայրը դատի է տվել ՊԵԿ-ին

ՊԵԿ պաշտոնյայի հայրը դատի է տվել ՊԵԿ-ին
Մեզ զավեշտալի մի պատմություն հայտնի դարձավ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի բիզնեսի առնչությամբ, որը դե յուրե պատկանում է նրա հորը։ ՊԵԿ-ը 2018 թվականի ապրիլի 3-ին վարչական ակտ է կազմել Երևանի Պռոշյան փողոցում գտնվող «Տարոնի օջախ» ռեստորանի վրա՝ ըստ երևույթին այնտեղ ինչ-ինչ խախտումներ հայտնաբերելով։ Ռեստորանի տերն էլ երկու ամիս անց՝ հունիսին, բողոքարկել է ՊԵԿ որոշումը դատարանում։ Կարճ ասած՝ դատի է տվել Պեկ-ին։



Այստեղ ուշագրավն այն է, որ «Տարոնի օջախ» ռեստորանի տերը Վարդան Բանդուրյանն է, ում որդին՝ Հովհաննես Բանդուրյանը, ՊԵԿ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում՝ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալն է։ Ստացվում է՝ ՊԵԿ պաշտոնյայի հայրը դատի է տալիս ՊԵԿ-ին, որ պաշտպանի իր բիզնեսը։ Հիրավի հեղափոխությունը ներխուժել է մարդկանց բնակարաններ, արդյունքում հայրերն ու որդիները հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում։ Կամ էլ որդին այլևս ի զորու չէ «կռիշ» կանգնել իրեն կամ իր ընտանիքին պատկանող բիզնեսին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**