Ես ականատես եմ եղել կրակոցին. Պավել Մանուկյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը

Ես ականատես եմ եղել կրակոցին. Պավել Մանուկյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց։ Նման միջնորդությամբ հանդես եկավ մեղադրող կողմը` առաջարկելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը փոփոխել եւ այժմ հարցաքննել Մանուկյանին, քանի որ վերջինս նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ` նշելով, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված Գագիկ Մկրտչյանի վրա պատահաբար կրակել է ոչ թե խմբի անդամ Արմեն Բիլյանը, այլ Էդվարդ Գրիգորյանը։



Բանկոմատն էլ բացել ա է Մխիթար Ավետիսյանը։ Մանուկյանը նշեց, որ իր ասածը ճշմարտություն է, եւ այժմ պետք է վերջ դրվի կեղծիքին։ Նա նաեւ հայտարարեց, որ մեկ մետր հեռավորության վրա կանգնած տեսել է, թե ինչպես պատահական կրակոց է արձակել Էդվարդ Գրիգորյանը, որից դաստակի շրջանում վնասվածք է ստացել Գագիկ Մկրտչյանը։ Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ ՊՊԾ գունդ մտնելիս իր մոտ զենք է եղել, որով 1993 թվականին սպանել է թուրքի. «Այո, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»։ Նա նաեւ նշեց, որ չի հիշում` խմբի այլ անդամների մոտ զենք եղել է, թե ոչ։



Մանրամասները` տեսանյութում։



**Աննա Պապիկյան**