Վերահաստատե´ք Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների հարցում ձեր ունեցած դիրքորոշումը

Վերահաստատե´ք Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների հարցում ձեր ունեցած դիրքորոշումը
ՀՀ կուսակցություններին



Խոսքս, անշուշտ, ՀՀԿ-ին չի վերաբերում, ՀՅԴ-ն էլ կարող է չտեսնելու տալ, շատ չեմ տխրի:



Հարգելի տիկնայք և պարոնայք. առաջիկա համապետական ընտրությունները հիրավի պատմական ու շրջադարձային են լինելու մեր պետության ու ժողովրդի կյանքում: Վերջապես ժողովուրդը ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրացնելու բացառիկ հնարավորութուն է ստացել, և այս հնարավորությունը, բոլորը, առաջին հերթին քաղաքական կուսակցությունները, պետք է կարողանան լիարժեքորեն օգտագործել: Պետք է բացառել ցանկացած բան, որը կարող է ստվերել ընտրությունների իրավակարգությունը: Ցավոք այդպիսի խնդիր կարող է դառնալ Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների արդարացման անհարկի ձգձգումը: Կարծում եմ անգամ մեկ քաղբանտարկյալի առկայությամբ ընտրությունների գնալը պետք է վիրավորական լինի յուրաքանչյուր իրեն հարգող կուսակցության համար:



Ուստի ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ քաղաքացիական նախաձեռնության անունից դիմում եմ հատկապես այն կուսակցություններին, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում արժանապատվորեն պայքարել են իշխանագողության դեմ, այն է` Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանը, Ժառանգություն կուսակցությանը, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը, Պահպանողական կուսակցությանը, Հայաստանի ժողովրդական կուսակցությանը, Հանրապետություն կուսակցությանը, Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությանը, Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Վերահաստատե´ք Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների հարցում ձեր ունեցած դիրքորոշումը: Միացե´ք քաղբանտարկյալներին օր առաջ արդարացնելու պահանջին: Հավատացած եղեք սա առաջին հերթին հենց ձեզ է անհրաժեշտ:



ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նախաձեռնության անունից



**Արամ Ավետիսյան**