Սերգեյ Սկրիպալի մայրը կմեկնի Լոնդոն՝ որդուն տեսնելու

Սերգեյ Սկրիպալի մայրը կմեկնի Լոնդոն՝ որդուն տեսնելու
Նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի քույրը՝ Յուլյա Սկրիպալը եւ զարմուհին հայտարարել են, որ փորձում են բրիտանական վիզա ստանալ` որպես ուղեկցողներ իրենց 90 տարեկան տատիկի՝ Սերգեյ Սկրիպալի մոր՝ Ելենա Յակովլեւնային, ով պատրաստվում է մեկնել Լոնդոն՝ որդուն այցելելու։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։



Վիկտորյա Սկրիպալը նշել է, որ Ելենա Յակովլեւնան` որպես զառամյալ կին կարիք ունի ուղեկցողի, այն էլ արտասահմանյան ուղեւորության ժամանակ։ Ավելի վաղ Մոսկվայում գտնվող բրիտանական դեսպանատունը երկու անգամ մերժել էր Վիկտորյա Սկրիպալին բրիտանական վիզա տրամադրել, եւ այժմ Վիկտորյան որոշել է տատիկի անունով կատարել բոլոր ձեւակերպումները։