Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պետք է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնի տեղական ռեգիստրին

Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պետք է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնի տեղական ռեգիստրին
Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը։ Ըստ որի՝



«Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը: 



Արդյունքում հաշվառում չունենալով կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ, մասնավորապես, անձնագիր ստանալը կամ փոխանակելը, ՏԻՄ ըտրություններին առաջադրվելը, մասնակցելը և այլն:



Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը»: