«Ժողովուրդ». Թաղային հեղինակություններին չեզոքացնում են

«Ժողովուրդ». Թաղային հեղինակություններին չեզոքացնում են
Ի վերջո, հիշում եք ընտրությունների օրը տեղամասերի և որոշ կուսակցությունների նախընտրական շտաբների մոտ թաղային խուժանի ակտիվությունը: Բայց նախկին իշխանություններն այդպես էլ համարժեք արձա­գանքի չեն արժանացրել այդ մասին ահազանգերը: Ընդհակառակը՝ շատ հաճախ նույն թաղային հեղինակությունները գործել են կա՛մ ոստիկանների հետ համագործակցելով, կա՛մ նրանց աչքի առաջ՝լուռ թողտվության պայմաններում:



«ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ անդրադարձել է ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմի­ջական մասնակցությանը` հայտարարելով, թե չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում: 



Ավելին՝ ոստիկանա­պետը ոստիկանության ծառայողներից պահանջել է լինել զգոն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս: «Թաղային հեղինակու­թյունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտել է ոստիկանության պետը:



Ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների մասնակցության, ընտրությունների արդյունքների վրա նրանց ազդե­ցության մասին խոսվել է մշտապես: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հանդես է եկել նման հրապարակումներով, նման ահազան­գեր հնչեցրել են նաև ընդդիմադիրները:



Եվ հիմա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրահանգից հետո, երբ բացահայտ ձեռնոց է նետում ընտրությունների արդյունքների վրա ազդել փորձող թաղային հեղինակություններին, կարելի է հույս փայփայել, որ այնուամենայնիվ, Հայաստանում լուրջ փոփոխու­թյուններ են տեղի ունեցել: Սպասում ենք՝ հայտարարություններից բացի ոստիկանությունը նաև գործնական քայլերով ի ցույց դնի ընտրակեղծարարության դեմ պայքարում հաստատակամությունը»,-գրում է թերթը:



_Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:_