Թվերի չեմ տիրապետում, բայց կարծում եմ եկել են․ սփյուռքի փոխնախարար

Թվերի չեմ տիրապետում, բայց կարծում եմ եկել են․ սփյուռքի փոխնախարար
Սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-ից 24-ը իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Ինչպես մեկնաբանեց նախագծի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը, միացվել են նախկինում գործող «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց ծրագրերը», ինչի արդյունքում խնայվել է մոտ 50 միլիոն դրամ։ Փոխնախարար Դավիթ Սարգսյանը, իր հերթին նշեց, որ ծրագիրը իրականացնելու համար հայտարարված մրցույթում 4 կազմակերպություններ են մասնակցել, հաղթել է մեկը, մինչդեռ տարիներ շարունակ նույն կազմակերպությունն էր հաղթող ճանաչվում և իրականացնում «Արի տուն» ծրագիրը։ Հարցրինք, թե ի՞նչ կազմակերպություններ են մասնակցել մրցույթին։ Փոխնախարարաը պատասխանեց, որ այդ պահին չի հիշում կազմակերպությունների անունները և ձեռի տակ էլ չունի նրանց կազմը, միայն հիշեց «Լոռե հոլդինգ» անունը։



Հարցրինք նաև, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպիսի՞ն է հայրենադարձության մակարդակը, կա՞ն նախկինում սփյուռքում բնակվող հայեր, որոնք արդեն Հայաստան են եկել մշտական բնակության։ Այս հարցին նույնպես նախարարը պատասխանեց, որ տվյալ պահին չունի վիճակագրություն, սակայն իրենց հետ զանգերով են կապ հաստատում․



«Թվերի չեմ տիրապետում այս պահին, բայց կարծում եմ եկել են։ Կարծիքս հիմնված է նրա վրա, որ ինչքան շատ զանգեր ենք մենք ստանում, ինչքան շատ դիմումներ ենք մենք ստանում որ մենք այժմ վստահում ենք ներկայիս իշխանություններին ու պատրաստ ենք ամեն ինչ թողնել ու վերադառնալ Հայաստան, հայրենիք: Արձագանքները բավականին շատ են»:



Ասուլիսի ողջ ընթացքը և փոխնախարարի այլ պատասխանները՝ տեսանյութում։