Տիմոշենկոն բարձրաձայնել է, թե ովքեր են փրկում Ուկրաինայի տնտեսությունը կործանումից

Տիմոշենկոն բարձրաձայնել է, թե ովքեր են փրկում Ուկրաինայի տնտեսությունը կործանումից
Ուկրաինայում «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պարզաբանել է, թե ինչու դեռ երկրի տնտեսությունը կարողանում է գործել եւ լիովին չի կործանվել։ Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ ուկրաինացի քաղաքական գործիչը ասել է, որ ուկրաինական տնտեսությունը փրկում են այն ուկրաինացիները, որոնք աշխատում են արտասահմանում եւ գումար են փոխանցում իրենց ազգականներին ու բարեկամներին, որոնք ապրում են Ուկրաինայի տարածքում։



Միայն այս տարի նրանք փոխանցել են 5 միլիարդ եվրոյին համարժեք գումար։ Տիմոշենկոն նաեւ քննադատել է գործող իշխանություններին՝ ասելով, որ նրանք ավելի ու ավելի լավ են ապրում, իսկ հասարակ ժողովրդի կենսամակարդակն անընդհատ անկում է ապրում։



Նա նկատել է, որ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի երկրի ներսում իրավիճակը բարելավվի, այլ ավելի են դրդում մարդկանց գնալ արտագնա աշխատանքի։