«Ժողովուրդ»․ Ինչո՞վ է զբաղված խցում Մանվել Գրիգորյանը

«Ժողովուրդ»․ Ինչո՞վ է զբաղված խցում Մանվել Գրիգորյանը
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան–Կենտրոմ ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։



«Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքոց համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»,– ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։



Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասել է. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորները. Ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_