Ով է ռեկտորի առեղծվածային ժՊ-ն

Ով է ռեկտորի առեղծվածային ժՊ-ն

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում վաղը՝ 13։00-ին մի աննախադեպ զավեշտ է տեղի ունենալու. 2 տարուց ավել որպես ԵՊՀ  ռեկտորի ժՊ պատոնավարած Գեղամ Գևորգյանին փոխարինելու է նոր ժՊ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացնելու է ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին։

Թեև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անունը գաղտնի է պահվում, բայց, ըստ մեր տեղեկությունների, այդ պաշտոնը ստանձնելու է Հովհաննես Հովհաննիսյանը։ Սա ԵՊՀ-ում հերթական ոչ լեգիտիմ նշանակումն է։

Հովհաննիսյանը, հիշեցնենք, իմքայլական պատգամավոր էր, ով միշտ երազում էր մի օր դառնալ ռեկտոր: