Աֆղանստանում մահապարտը սպանել է ՆԱՏՕ-ի 3 աշխատակցի

Աֆղանստանում մահապարտը սպանել է ՆԱՏՕ-ի 3 աշխատակցի
Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում զոհվել է ՆԱՏՕ-ի 3 աշխատակից։ Այս մասին հայտնում է The Defence Post-ը՝ մանրամասնելով, որ մահապարտ ահաբեկիչը, իրականացնելով ինքնապայթեցում, երեք աշխատակիցների մահվան պատճառ է դարձել։



Հայտնի է, որ զոհվածների խաղաղապահ առաքելության աշխատակիցներ են եղել։ Դեպքը տեղ է ունեցել այն ժամանակ, երբ խաղաղապահները պարեկային ծառայություն են իրականացրել աֆղանական կառավարական զորքերի հետ։