Ես տեսել եմ, թե ինչպես է սրտացավ մարդու սիրտը դողացել քաղաքի համար

Ես տեսել եմ, թե ինչպես է սրտացավ մարդու սիրտը դողացել քաղաքի համար
Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․



«Մենք այլեւս հավերժ սպասելու պահանջից դրդված չենք ապրելու, հույսը դնել ապագայի եւ բառեր շաղ տալով երկիր կառուցել: Ամեն բան պետք է լինի շոշափելի եւ ես տեսնում եմ իմ փոքրիկ ու մեծ քաղաքի վաղը՝ շնչառությունը, որտեղ ապրելու համար նախ եւ առաջ մարդը իրեն զգալու է պաշտպանված ու հաճույք է ստանալու իր քաղաքում ապրելու, ստեղծագործելու... Հայկ Մարությանը նախ եւ առաջ մարդ է, որի համար մարդը արժեք է, իսկ քաղաքը, որտեղ մենք ապրում ենք, բոլորինս է եւ մենք բոլորս պետք է դողանք մեր քաղաքի համար: Ես տեսել եմ, թե ինչպես է սրտացավ մարդու սիրտը դողացել քաղաքի համար:

«Ամեն ինչ լինելու զգացումն ու ոչինչ չլինելու ակնհայտությունը» չես կարող ամեն ինչ լինել, եւ ամեն ինչ պահանջել, որովհետեւ նախ պետք է սկսել քեզնից, հետո այն տեսնել իրական մարմնավոր:



Երեւան քաղաքի քաղաքապետի իմ թեկնածուն Հայկ Մարությանն է:



Երեւանը սիրո կարիք շատ ունի, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, որ պետք է սեր առնել ու սեր տալ: Ես հավատում եմ, որ Երեւանը սիրող, գնահատող, սրտացավ մեկի մասին եմ խոսում, որը լավ գիտի, ինչ բան է քաղաքն ու քաղաքացին: Հասկանում եմ ծանր է լինելու, քաղաքում հազար ու մի խնդիրներ կան չլուծված, բայց ես համոզված եմ, որ Հայկ Մարությանը կկարողանա իր տեսակին հավատարիմ մնալով, ջանադրությամբ, սկզբունքներով ու կուռ բնավորությամբ հաղթահարել բոլոր խնդիրները, որը մինչեւ հիմա մնացել են բախտի քմահաճույքին: Ի դեմս Հայկ Մարությանի մենք ունենք գրագետ, կազմակերպված կառավարիչ»։