Ներքին Պտղնիում կդադարեցվի գազամատակարարումը

Ներքին Պտղնիում կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղական համայնքի գազասպառողների գազամատակարարումը:



«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:



Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: