«Ժողովուրդ». Նոր Հայաստանում ևս կան հայտարարագրեր չներկայացրած պաշտոնյաներ

«Ժողովուրդ». Նոր Հայաստանում ևս կան հայտարարագրեր չներկայացրած պաշտոնյաներ
«Փաստորեն թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձանց ցանկում ևս կան այնպիսիք, որ ժամկետում չեն ներկայացրել իրենց գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք փորձում էին թաքցնել իրենց ահռելի ունեցվածքը, նոր կառավարության անդամների թերացումն օրենքի չիմացության հետևանք է:



...Ուսումնասիրելով այն պաշտոնյաների ցանկը, ովքեր չեն ներկայացրել հայտարարագրերը՝ պարզեցինք, որ խոսքը նաև հեղափոխությունից հետո պաշտոն ստացածների մասին է: Նրանց թվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ՔՊՀ պաշտոնյաներ, քննիչներ»,-գրում է թերթը:



_Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:_