Սպիտակ տունը հաստատել է, որ Չինաստանի հետ առեւտրային պայմանները խստացնելու է

Սպիտակ տունը հաստատել է, որ Չինաստանի հետ առեւտրային պայմանները խստացնելու է
Սպիտան տան վարչակազմը հաստատել է, որ ընդհանուր առմամբ եւս 200 միլիարդ դոլարի չինական ապրանքատեսակների հանդեպ սահմանելու է 25 տոկոսանոց մաքսատուրք։



Այս մասին հայտնում է Fox News-ը` վկայակոչելով ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին։ Ըստ հրապարակման, ԱՄՆ վարչակազմում քննարկումներն այս առնչությամբ արդեն ընթանում են։ Պաշտոնական քննարկումները, ըստ Լայթհայզերի, արդեն կմեկնարկեն այս ամսվա վերջին։ Նշենք, որ Պեկինն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ իրենք համարժեք հակաքայլեր կձեռնարկեն։