«Ժողովուրդ». Որոշված է՝ երբ կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մտահոգված են

«Ժողովուրդ». Որոշված է՝ երբ կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մտահոգված են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծես թե որոշված է՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին:



Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, քաղաքական դաշտում ոչ բոլորն են ուրախ արտահերթ ընտրությունների հեռանկարով. ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում դեռ ամենամեծ խմբակցությունն է եւ շարունակում է զբաղեցնել ԱԺ նախագահի, ԱԺ երկու փոխնախագահների պաշտոնները, քաջ գիտակցում է՝ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում հայտնվելու շանս չունեն: Ուստի ռեւանշի հեռահար ձգտումով փորձելու են ամեն կերպ հետաձգել այդ ընտրությունների անցկացումը:



Միաժամանակ, արտահերթ ընտրությունները նաեւ ԲՀԿ-ի սրտով չէ, քանի որ իրենք եւս վտանգ են կանխազգում՝ կա՛մ ԱԺ անցողիկ շեմը կհաղթահարեն դժվարությամբ՝ չունենալով լայն ներկայացվածություն, կա՛մ մինչ այդ իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ այս կուսակցությունը միգուցե դուրս մղվի քաղաքական թատերաբեմից, երբ միգուցե ընդհանրապես հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_