Աֆղանստանում ավտոբուսը ուղևորներով հանդերձ պայթել է ականի վրա

Աֆղանստանում ավտոբուսը ուղևորներով հանդերձ պայթել է ականի վրա
Աֆղանստանի արեւմուտքում ողբերգական պատահար է տեղի ունեցել։ Ավտոբուսը ուղեւորներով հանդերձ պայթել է ականի վրա։ Զոհվել է 8 մարդ, վիրավորվել եւս 40-ը։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Ֆարահ նահանգում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։



Իրավապահները դեռեւս չեն հայտարարել, թե տեղի ունեցածն արդյոք ահաբեկչական բռնարարք է, թե ոչ։ Նշենք, որ օրեր առաջ ողբերգական վթար էր տեղի ունեցել ԱՄԷ Աբու Դաբիում, որտեղ 44 մարդ է տուժել եւ 3 մարդ զոհվել էր։