«Ժողովուրդ». Երեւանի 4 վարչական շրջանների ղեկավարները հրաժարականի դիմումներ են գրել

«Ժողովուրդ». Երեւանի 4 վարչական շրջանների ղեկավարները հրաժարականի դիմումներ են գրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարակա­նից հետո քաղաքի վարչական որոշ շր­ջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում: Նրանց հետագա ղեկավարումը դեռեւս շարու­նակում է օդում կախված մնալ: Նրան­ցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են:



Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյունների՝ հրաժարականի դիմում ար­դեն գրել է Էրեբունի վարչական շրջա­նի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը: 



Տեղեկությունը ճշ­տելու նպատակով «Ժողովուրդ» օրա­թերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, որը նշեց. «Նման տե­ղեկություն չունեմ»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_