Չինական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում

Չինական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում

Չինաստանից թռիչք իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Օդանավը պատկանել է Scat ավիաընկերությանը եւ իրականացրել է Սանիա-Նուր Սուլթան չվերթը։ Արտակարգ վայրէջքի պատճառը ինքնաթիռի անիվներից մեկի վրա ռետինե շերտի կտրվածքն է եղել։ Վայրէջքը անցել է անցնցում, առանց միջադեպերի։