Կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները

Կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 7-ին Ստամբուլում կայանալու է իր, Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի եւ Էմանյուել Մակրոնի հանդիպումը։ CNN Turk-ի փոխանցմամբ, հանդիպման օրակարգում Սիրիական հակամարտության կարգավորումն է լինելու։ Հատկապես ուշադրություն է դարձվելու այն հարցին, թե նշված 4 պետությունները ինչ կարող են անել Սիրիայի համար։



Նշենք, որ մինչ այս, պաշտոնական Փարիզն արդեն հայտարարել էր, որ պատրաստ է աշխատելու մոսկվայի հետ, Սիրիայում ազդեցություն ունեցող երկրների տեսակետները իրար մոտեցնելու համար։