Նյու-Յորքում ոստիկանությունը շրջափակել է Trump Tower-ը

Նյու-Յորքում ոստիկանությունը շրջափակել է Trump Tower-ը
Նյու-Յորքի ոստիկանությունը շրջափակել է Trump Tower երկնաքերը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նախնական տեղեկությունների համաձայն, շենքում հայտնաբերվել են կասկածելի իրեր, մասնավորապես՝ 3 կասկածելի ծրար։



Հաղորդվում է, որ փակ է նաեւ շենքի հարակից փողոցը։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ հայտնաբերված ծրարները վտանգ չեն ներկայացնում։ Նշենք, որ ավելի վաղ Trump Tower-ում 4-րդ կարգի հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքով 4 մարդ էր տուժել։