«Հրապարակ»․ ՀՔԾ նոր պետի ու «Սորոսի» միջև «արյունակցական կապ» կա

«Հրապարակ»․ ՀՔԾ նոր պետի ու «Սորոսի» միջև «արյունակցական կապ» կա
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլեւ «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։



Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ։



Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, եւ ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի վերաբերյալ։