Քոչարյանի գործով նիստն ավարտվեց

Քոչարյանի գործով նիստն ավարտվեց
Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Արա Մնացականյանը դատարանի շենքից դուրս եկավ՝ ասելով, որ այդ գործով քննությունը ավարտվել է, իսկ դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու։ Իսկ արդեն վերջնական որոշումը հրապարակվի 23։30-ին։



Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նույնպես ասաց, որ որոշումը հրապարակվելու է նշված ժամին, և որևէ լրացուցիչ տեղեկություն չհաղորդեց՝ հորդորելով սպասել մինչև դատարանի որոշմանը։



Նշենք, որ այս պահին հստակ տեղեկություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը լքել է դատարանի շենքը։ Ի դեպ, Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը դեռ շարունակվում է։